ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.12.2018 11:43
Գողություն
Ս.թ.դեկտեմբերի 21-ին ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողները՝ ԱՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ, Մարտակերտի շրջանի բնակիչ, 1995թ.ծնված Ն. Հ-ի շուրջ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են, որ վերջինս դեկտեմբերի 19-ին ժամը 08:00-ի սահմաններում Վանք գյուղի «Նարեշտար» կոչվող տեղամասում գողացել է Մարտակերտի շրջանի բնակիչ,1980 թ.ծնված Վ. Պ-ին պատկանող 1 գլուխ խոզը, իրեն պատկանող անասնաֆերմայում մորթել այն և միսը տեղափոխել Վանք գյուղ:
Գողոնն առգրավված է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: