ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.11.2018 11:31
Գողություն
Ս.թ.նոյեմբերի 2-ին Հադրութի շրջանի բնակիչ, 1992թ.ծնված Հ. Ա-ն դիմել է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 11:00-ից մինչև 15:20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Ազոխ գյուղի վարչական տարածքի տեղամասում գտնվող իրեն պատկանող ջրավազանից ձուկ է գողացել:
ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նշված գողությունը կատարել է Հադրութի շրջանի բնակիչ, 1981թ.ծնված Ա. Ա-ն։
Գողոնը մասամբ առգրավված է:
Վնասի չափը պարզվում է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: