ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.10.2018 10:59
Գողություն
Ս.թ.հոկտեմբերի 29-ին ժամը14:00-ի սահմաններում, ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողների կողմից Ստեփանակերտ քաղաքի Մարտունու փողոցից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն բերման են ենթարկվել Մարտունու շրջանի բնակիչներ, 1980թ.ծնված Մ. Խ-ն, 1981թ.ծնված Ս.Ա-ն և Ստեփանակերտ քաղաքի բնակիչ,1987թ.ծնված Հ. Գ-ն:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ հոկտեմբերի 28-ին ժամը 22:15-ի սահմաններում Ս. Ա-ն Ստեփանակերտ քաղաքի Վ. Սարգսյան փողոցում առկա «Մայր տաճար» եկեղեցու տարածքից, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, Հ. Գ-ին պատկանող «ՎԱԶ-2115» ավտոմեքենայով գողացել է թվով 4 պարկ ցեմենտ և 12 հատ քարե սալիկներ:
Գողոնն առգրավված է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: