ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.05.2017 17:15
Գողություն
Մայիսի 4-ին Ստեփանակերտ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 4ա շենքի N բնակարանի բնակիչ` 1983թ. ծնված Մ. Բ-ն ԼՂՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչություն է դիմել այն մասին, որ 2016թ. մինչև 2017թ. մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը, իրեն պատկանող «Փյունիկ» ՍՊԸ (Ազատամարտիկների 54/ N) սրճարանի աշխատասենյակում առկա մետաղյա պահարանից պարբերաբար գողացել է 6 000 000 դրամ և 7 000 ԱՄՆ դոլլար:
ԼՂՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում նշված գողությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել նույն ընկերության 24-ամյա մենեջերը: