ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.12.2020 09:56
Գողություն Ստեփանակերտ քաղաքում
Դեկտեմբերի 28-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1968թ. ծնված Ս.Ա-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք Տիգրան Մեծ 46 հասցեում տեղակայված խանութից գողացել են ծխախոտներ, խմիչքներ և մթերային ապրանքներ:
Վնասի չափը պարզվում է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: