ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.06.2014 16:31
Գողություն ոչխարի հոտից
Հունիսի 21-ին Հադրութի շրջանի Այգեստան գյուղի բնակիչ, 1984թ. ծնված Ա. Հ-ն ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ Հայկավան գյուղի բնակչուհի, 1964թ. ծնված Ռ. Պ-ի կողմից պահվող` իրեն պատկանող ոչխարի հոտից վերջինս հունիսի 20-ին գողացել է 2 գլուխ ոչխար, իսկ 2013թ. նոյեմբերի 22-ից մինչև ս.թ. հունիսի 21-ն ընկած ժամանակահատվածում անհայտ հանգամանքներում նույն հոտից կորել է 18 գլուխ ոչխար:
Վնասի չափը պարզվում է: