ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
11.05.2017 16:43
Գողություն` հյուրանոցի չհրկիզվող պահարանից և դրամարկղից
Մայիսի 10-ին Ստեփանակերտ քաղաքում տեղակայված Արմենիա հյուրանոցի գործադիր տնօրեն 1972թ. ծնված Ա. Հ-ից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 07:00-ից մինչև 09:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը նշված հյուրանոցում առկա չհրկիզվող պահարանից գողացել է Ա.Հ-ին պատկանող 3 700 ԱՄՆ դոլարը, իսկ ադմինիստրացիայի դրամարկղից` ընկերությանը պատկանող 724 500 դրամը: