ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.10.2017 17:27
Գողություն` խանութից
Հոկտեմբերի 4-ին ժամը 09:20-ին ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս հեռախոսազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Հակոբյան փողոցի թիվ 19 հասցեում տեղակայված խանութի մուտքի դռան ապակին ջարդված է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հոկտեմբերի 4-ի գիշերը, անհայտ անձը` ջարդելով նշված հասցեում տեղակայված նույն քաղաքի բնակչուհի 1960թ. ծնված Է. Մ-ի խանութի դռան ապակին, մուտք է գործել ներս և գողացել 40 000 դրամ: