ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.09.2018 11:28
Գողություն բնակարանից
Ս.թ.սեպտեմբերի 12-ին ժամը 18:00-ին մայրաքաղաքի բնակիչ, 1958թ.ծնված Մ. Ն-ն ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն հեռախոսով հայտնել է այն մասին, որ ապրիլ ամսվա վերջերից մինչև սեպտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում իր տնից գողություն է կատարվել:
ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները պարզել են, որ անհայտ անձը մուտք է գործել նշված բնակարան և գողացել հյուրասենյակում տեղադրված հեռուստացույցի տակ գտնվող պահարանում առկա փայտյա սանդղակը, որի մեջ առկա էր 200.000 դրամ և 6.000 ԱՄՆ դոլար: