ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.02.2015 18:20
Գողություն ավտոմեքենայից
Փետրվարի 15-ին ՀՀ Վայոց Ձորի մարզի Սալլի գյուղի բնակիչ, 1983թ. ծնված Ս. Ղ-ն հեռախոսով ոստիկանության Շուշիի շրջբաժնի հերթապահ մաս է հաղորդել այն մասին, որ Շուշի քաղաքի Ն. Դումանի փողոցի թիվ 2 շենքի բակում կայանված իրեն պատկանող «ՎԱԶ 2106» ավտոմեքենայից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ փետրվարի 14-ի ժամը 19:00-ից մինչև փետրվարի 15-ի 09:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը չպարզված հանգամանքներում նշված շենքի բակում կայանված Ս. Ղ-ին պատկանող ավտոմեքենայից գողացել է 30.000 ՀՀ դրամ արժողության մարտկոցը: