ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
28.07.2017 14:25
Գողություն ավտոմեքենայի սրահից
Հուլիսի 27-ին ԼՂՀ ոստիկանության Ասկերանի շրջբաժնի քրեական հետախուզության ծառայողների կողմից տարված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ սույն թվականի հուլիսի 10-ից մինչև 19-ն ընկած ժամանակահատվածում Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի բնակիչ 1992թ. ծնված Գ.Ն-ն «Տիգրանակերտ» տեղանքում, համագյուղացի 1972թ. ծնված Ա.Մ-ի կողմից մշակված ձմերուկի դաշտում կայանված վերջինիս կողմից օգտագործվող «Ֆորդ» ավտոմեքենայի սրահից պարբերաբար գաղտնի հափշտակել է 275 000 դրամ: