ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.04.2017 16:59
Գողություն` առանձնատան բակից
Ապրիլի 8-ին Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի բնակիչ, 1963թ. ծնված Ա. Շ-ն դիմել է այն մասին, որ ս.թ. փետրվարի 15-ից մինչև ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը իր առանձնատան բակից գաղտնի հափշտակել է մոտ 40 մ. երկարությամբ տարբեր տրամագծի խողովակներ, 1 հատ մոտ 6մ երկարությամբ «շվելեր» և 1 հատ էլեկտրական փայտահատ հաստոց:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է համագյուղացի, 1991թ. ծնված Վ. Մ-ն:
Գողոնը մասամբ առգրավված է: