Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 28.03.2024 Արխիվ

13.01.2016 12:28

Գողությանը ներգրավել է նաև անչափահասին

Հունվարի 12-ին ոստիկանության Մարտակերտի շրջբաժնի Վանքի բաժանմունքի ծառայողները ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում պարզել են, որ Վանք գյուղի բնակիչ, 1987թ. ծնված Ա. Հ-ն, 2015թ. փետրվար-մարտ ամիսների ընթացքում, աշխատելով համագյուղացի՝ 1985թ. ծնված Վ. Օ-ին պատկանող փայտամշակման արտադրամասում, բացել է որպես պահեստ օգտագործվող շինության դռան կողպեքը և մուտք գործելով ներս` գողացել տարբեր էլեկտրասարքեր, իսկ 2015թ. օգոստոս ամսվա ընթացքում նույն գյուղի բնակիչ, 1974թ. ծնված Ս. Ղ-ի տան բակից գողացել է 20 լիտր դիզվառելիք, 11 թև հավ, իսկ հյուրասենյակից` էլեկտրական 1 սափրիչ:

Ա. Հ-ն, 2015թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում համագյուղացի՝ 1998թ. ծնված Դ. Կ-ի հետ մուտք են գործել նույն գյուղի բնակիչ, 1967թ. ծնված Ն. Ա-ի տան բակ և հավաբնից գողացել 4 թև հավ, իսկ  2015թ. դեկտեմբերի 8-ից 10-ն ընկած ժամանակահատվածում, պատուհանը բացելով՝ մուտք են գործել համագյուղացի՝ 1963թ. ծնված Հ. Ա-ին պատկանող անասնաֆերմային կից պահեստ և գողացել 16 կգ ներկ, 1 կգ մեխ և 0,5 լիտր թորած օղի:

Գողոնը մասամբ առգրավված է: