ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.05.2017 16:17
Գողության կասկածանքով բերման ենթարկվածը կատարել էր ևս չորս գողություն
Մայիսի 22-ին հաղորդվել էր Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի բնակչուհի 1996թ. ծնված Ա. Ս-ի տնից անհայտ անձանց կողմից թվային տեսաֆոտոխցիկ գողանալու մասին:
ԼՂՀ ոստիկանության Մարտակերտի շրջբաժնի և ԼՂՀ ՔՀՎ ծառայողների համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում նշված գողությունը կատարելու կասկածանքով մայիսի 27-ին բերման է ենթարկվել նույն գյուղի բնակիչ նախկինում դատված 1993թ. ծնված Ժ. Ղ-ն, ում շուրջ տարված աշխատանքների արդյունքում պարզվել է , որ նա`
-մայիսի 22-ին ժամը 23:00-ի սահմաններում չկողպված դռնով մուտք է գործել Երևան քաղաքի բնակչուհի 1941թ. ծնված Է. Ջ-ին պատկանող Դրմբոն գյուղում գտնվող տուն և գողացել մեկ ներքնակ,
- մայիսի 24-ին ժամը 00:30-ի սահմաններում պատուհանը բացելով մուտք է գործել համագյուղացի 1972թ. ծնված Մ. Գ-ի տուն և գողացել սննդամթերք,
- մայիսի 24-ին ժամը 23:30-ի սահմաններում բանալիով դուռը բացելով մուտք է գործել համագյուղացի 1986թ. ծնված Ա. Ա-ի տուն և գողացել սննդամթերք ու հագուստներ,
- մայիսի 25-ին ժամը 01:00-ի սահմաններում պատուհանը բացելով մուտք է գործել համագյուղացի 1929թ. ծնված Վ. Ղ-ին պատկանող տուն և գողացել բջջային հեռախոսի սիմ քարտ, տարբեր կենցաղային իրեր ու հագուստներ: