ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.08.2016 16:25
Գողության երեք դեպք
Օգոստոսի 22-ին ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Շուշի քաղաքի Ղազանչեցոց փողոցի թիվ 84 շենքի N բնակարանի բնակչուհի, 1991թ. ծնված Ք. Մ-ն, ժամանակավոր բնակվելով Ստեփանակերտ քաղաքի Մխիթար Սպարապետի փողոցի N տան բնակչուհի, 1967թ. ծնված Ս. Դ-ի տանը, ննջասենյակի մահճակալի վրա դրված դրամապանակից գողացել է 40.000 դրամ:
****
Օգոստոսի 22-ին Ստեփանակերտ քաղաքի Դուդինի փողոցի N տան բնակչուհի, 1966թ. ծնված Ա. Ս-ն ոստիկանության քաղվարչություն է դիմել այն մասին, որ օգոստոսի 15-ի ժամը 08:30-ից մինչև ժամը 14:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը ցանկապատով մուտք է գործել տան բակ և գողացել 1 ճագար:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է 1968թ. ծնված Ա. Ս-ն (բն. է Ասկերանի շրջանի «Ջամիլու» կոչվող տեղամասում):
Ա. Ս-ն բերման է ենթարկվել ոստիկանության քաղվարչություն:
****
Օգոստոսի 22-ին ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում պարզվել է, որ 1993թ. ծնված Վ. Մ-ն (բն. է Ասկերանի շրջանի Ակնայի տարածքում) 2016թ. մարտի կեսերին Ակնայի տարածքում գտնվող՝ Ստեփանակերտ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 1 շենքի N բնակարանի բնակիչ, 1987թ. ծնված Դ. Ք-ին պատկանող անասնագոմից գաղտնի հափշտակել է վերջինիս պատկանող 1 գառը: