ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.02.2020 11:41
Գողության դեպքը բացահայտվել է
2019թ. հոկտեմբերի 17-ին հաղորդվել էր Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1933թ. ծնված Ա. Հ.-ի բնակարանից 32.000 ՀՀ դրամ գումար գողանալու մասին:
ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները՝ համատեղ ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների հետ պարզել են, որ նշված գողությունը կատարել է ՀՀ Երևան քաղաքի բնակչուհի,1966թ. ծնված Գ. Ս.-ն:
Գ. Ս.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն: