ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
28.10.2019 09:56
Գողության դեպքը բացահայտվել է
Հոկտեմբերի 26-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ հոկտեմբերի 25-ին գողություն կատարելու փաստով Ստեփանակերտի ՔՈՎ բերման ենթարկված Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 2009թ.ծնված Վ. Գ.-ի և 2011թ.ծնված Է. Գ.-ի շուրջ տարված բացատրական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ վերջիններս հոկտեմբերի 24-ին ներկայացել են մայրաքաղաքի Սարոյան փողոցի տներից մեկի մոտ և մուտքի դռան հետևից գողացել հեծանիվ, որը պատկանում է 2014թ. ծնված Վ. Ա.-ին:
Պարզվել է նաև, որ վերջիններս հոկտեմբերի 24-ին ներկայացել են մայրաքաղաքի Սարոյան փողոցի շենքերից մեկի բակ և շքամուտքից գողացել հեծանիվ, որը պատկանում է 2014թ. ծնված Մ. Մ.-ին:
Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: