ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.04.2020 11:26
Գողության դեպքը բացահայտվել է
Ապրիլի 22-ին Մարտունու շրջանի բնակի,չ 1987թ. ծնված Ս. Ա.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին այն մասին, որ 2020թ. մարտի 20-ից ապրիլի 22-ն ընկած ժամանակահատվածում Վազգենաշեն գյուղի վարչական տարածքի «Գյոռոտ» կոչվող տեղամասից անհայտ անձինք հափշտակել են իրեն պատկանող 40մմ տրամաչափի 140 մետր երկաթյա խողովակներ:
ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողները՝Ասկերանի շրջանային բաժնի ծառայողների հետ համատեղ պարզել են, որ նշված գողությունը կատարել են Ասկերանի շրջանի բնակիչներ՝ 1991թ. ծնված Կ. Բ.-ն և 1997թ. ծնված Ա. Գ.-ն։
Վնասի չափը պարզվում է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: