Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 19.04.2024 Արխիվ

02.02.2015 17:28

Գողության դեպքեր

Հունվարի 31-ին` ժամը 23:00-ից մինչև փետրվարի 1-ի ժամը 07:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը, մեխանիկական ներգործությամբ պատուհանը բացելով, մուտք է գործել Մարտակերտ քաղաքի Ն. Դանիելյան փողոցի թիվ 26 շենքի N բնակարանի բնակչուհի, 1974թ. ծնված Լ. Զ-ին պատկանող առևտրի սրահ (Ն. Դանիելյան փ.) և գողացել տարբեր տեսակի մթերային ապրանքներ, իսկ փետրվարի 1-ին` ժամը 00:05-ից մինչև 08:15-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը մուտք է գործել Նալբանդյան փողոցի N տան բնակիչ, 1952թ. ծնված Յու. Մ-ին պատկանող առևտրի սրահ (Ա. Սախարովի փ.) և գողացել տարբեր տեսակի կենցաղային ու տնտեսական ապրանքներ:

Վնասի չափը պարզվում է:

****

Հունվարի 31-ին ոստիկանության Շահումյանի շրջբաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով զննության են ենթարկել Մարտակերտի շրջանի Չափար գյուղի բնակիչ, 1983թ. ծնված Ս. Ե-ի վարած «ՎԱԶ-2101» ավտոմեքենան, որի սրահում հայտնաբերվել է 10 պարկ ցեմենտ:

Կատարված ստուգումներից պարզվել է, որ նույն օրը` ժամը 01:00-ի սահմաններում, նախնական համաձայնությամբ Ստեփանակերտ քաղաքի Մ. Նեյմանի փողոցի N տան բնակիչ, 1985թ. ծնված Գ. Ա-ն և Լուսավորչի փողոցի N տան բնակիչ, 1988թ. ծնված Ա. Ա-ն Չարեքտար համայնքի վարչական տարածքում գտնվող «Հիմնաքար» ՓԲԸ-ի կողմից շահագործվող տարածքից գաղտնի հափշտակել են նշված ցեմենտը` ընկերությանը պատճառելով զգալի չափերի հասնող նյութական վնաս: 

Նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության շրջբաժին:

Գողոնն առգրավված է: