ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.08.2015 15:37
Գողության բացահայտում՝ օպերատիվ միջոցառումների արդյունքում
Օգոստոսի 11-ին ԼՂՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ս.թ. մայիս ամսվա ընթացքում Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղի բնակիչ 1984թ. ծնված Գ. Ս-ն, («Բեյզ Մեթըլս» ՓԲԸ հերթափոխի ավագ) մեխանիկական ներգործությամբ դուռը բացելով մուտք է գործել նշված ընկերության ցեմենտի պահեստ և գողացել 40 պարկ ցեմենտ և այն իրացրել Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղում: