ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.08.2018 14:40
Գողության բացահայտում՝ տաք հետքերով
Օգոստոսի 11-ին ժամը 14:45-ին Մարտակերտ քաղաքի բնակչուհի՝ 1981թ. ծնված Զ.Ղ-ն հեռախոսով հաղորդել է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ իր բնակարանից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ նույն օրը ժամը 09:00-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում Զ.Ղ-ի բնակարանից գողությունը կատարել է նույն քաղաքի բնակիչ՝ 1997թ. ծնված Ա.Պ-ն, ով մեխանիկական ներգործությամբ բացելով դուռը ապօրինի մուտք էր գործել բնակարան գողանալով նոութբուք, բջջային հեռախոս և թվային տեսախցիկ: