ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.03.2017 17:58
Գողության բացահայտում
2016թ. հոկտեմբերի 11-ին հաղորդվել էր Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհահատվածի 4-րդ կմ-ին կայանված՝ Ստեփանակերտ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 1 շենքի N բնակարանի բնակիչ, 1979թ. ծնված Դ. Գ-ին պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայից գողություն կատարելու մասին:
ԼՂՀ ոստիկանության ՔՀՎ և Ասկերանի շրջբաժնի ծառայողները ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 1990թ. ծնված Գ. Վ-ի շուրջ տարված աշխատանքների արդյունքում պարզել են, որ նշված հանցագործությունը 2016թ. հոկտեմբերի 11-ին կատարել են Գ. Վ-ն և նույն քաղաքի բնակիչներ` 1994թ. ծնված Է. Խ-ն ու 1996թ. ծնված Հ. Մ-ն: