ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.05.2017 16:21
Գողոնն առգրավվել է
Մայիսի 15-ին ոստիկանության Քաշաթաղի շրջբաժնի քրեական հետախուզության ծառայողները ստացված տեղեկությունների ստուգմամբ պարզել են, որ 2017թ. մարտի 9-ին ժամը 09:00-ի սահմաններում նույն շրջանի Հոչանց գյուղի բնակչուհի 1981թ. ծնված Ս. Դ-ն չկողպված դռնով մուտք է գործել համագյուղացի 1979թ. ծնված Ա.Կ-ի առանձնատուն և հյուրասենյակից գողացել վերջինիս պատկանող ալեհավաքի ընդունիչը՝ հեռակառավարման վահանակով և լարային հեռախոսը, իսկ նրա շուրջ տարված աշխատանքների արդունքում պարզել է, որ 2016թ. ընթացքում`
- հյուրընկալվելով նշված տանը` հյուրասենյակից գողացել է 1 բջջային հեռախոս, իսկ որոշ ժամանակ անց կրկին հյուրընկալվելով գողացել ևս մեկ բջջային հեռախոս,
- Հոչանց գյուղին հարակից անտառում գողացել է համագյուղացի 1992թ. ծնված Վ. Ն-ի գրպանից ընկած բջջային հեռախոսը,
- հյուրընկալվելով համագյուղացի 1988թ. ծնված Ր. Ս-ի տանը հյուրասենյակի սեղանից գողացել է վերջինիս պատկանող բջջային հեռախոսը, իսկ նույն տանը երկրորդ անգամ հյուրընկալվելով գողացել է համագյուղացի 1992թ. ծնված Վ. Ն-ի բջջային հեռախոսը:
Գողոնը հայտնաբերվել և առգրավվել է: