ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.06.2014 17:14
Գողը բերման է ենթարկվել
Հունիսի 11-ին ոստիկանության Հադրութի շրջբաժնի ծառայողները ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում պարզել են, որ հունիսի 10-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Մեծ Թաղեր գյուղի բնակիչ, 1979թ. ծնված Կ. Ա-ն ապօրինի մուտք է գործել համագյուղացի` 1933թ. ծնված Հ. Բ-ի տուն և հափշտակել տարբեր տեսակի սննդամթերք, որից հետո, հանդիպելով տանտիրուհուն, հրել է նրան, գցել գետնին ու վերցնելով գողոնը` դիմել փախուստի:
Կ. Ա-ն բերման է ենթարկվել ոստիկանության շրջբաժին: