ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.06.2014 15:25
Գողացել է տրակտորի շարժիչի գլխիկը
Հունիսի 4-ին Մարտունու շրջանի Ննգի գյուղի բնակիչ, 1990թ. ծնված Մ. Ա-ն ոստիկանության շրջբաժնի հերթապահ մաս է դիմել այն մասին, որ հունիսի 3-ից մինչև 4-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը տան դարպասի մոտից գողացել է իրեն պատկանող տրակտորի շարժիչի գլխիկը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը հունիսի 3-ին, ժամը 21:00-ի սահմաններում, կատարել է Ճարտար գյուղի բնակիչ, 1987թ. ծնված Վ. Հ-ն:
Գողոնն առգրավված է:
Վնասի չափը պարզվում է: