ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.07.2014 17:05
Գողացել է ոսկյա ականջօղ
Հուլիսի 26-ին Ստեփանակերտ քաղաքի Մելիք Փաշաևի փողոցի N տան բնակիչ, 1982թ. ծնված Ա. Հ-ն հեռախոսով ոստիկանության քաղվարչության հերթապահ մաս է հաղորդել այն մասին, որ տնից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ հուլիսի 24-ից մինչև 26-ի ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը նշված տան չկողպված պատուհանով մուտք է գործել ներս և գողացել ոսկյա ականջօղ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է նույն փողոցի N տան բնակիչ, 1980թ. ծնված, նախկինում դատված Ն. Ն-ն:
Գողոնն առգրավված է: