ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.09.2014 16:23
Գողացել է նվագարկիչ
Սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտ քաղաքի Ա. Գրաշու փողոցի թիվ 3 շենքի N բնակարանի բնակիչ, 1986թ. ծնված Մ. Ա-ն ոստիկանության քաղվարչության հերթապահ մաս է հաղորդել այն մասին, որ իրեն պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ օգոստոսի 31-ի ժամը 21:30-ից մինչև սեպտեմբերի 1-ի ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը նշված ավտոմեքենայից գողացել է «Պանասոնիկ» տեսակի նվագարկիչը:
Վնասի չափը պարզվում է: