ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.08.2014 14:46
Գողացել է հաստոցի հիմնամասը
Օգոստոսի 16-ին Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցի թիվ 72 շենքի N բնակարանի բնակիչ, 1973թ. ծնված Մ. Հ-ն («Սիրկապ Արմենիա» ՓԲԸ անվտանգության ծառայության պետ) ոստիկանության Ասկերանի շրջբաժին է դիմել այն մասին, որ 2012թ. հունիսից մինչև 2014թ. օգոստոսի 16-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք Հարավ գյուղի վարչական տարածքում տեղակայված` նշված ընկերությանը պատկանող քարի արտադրամասի շինության պատը քանդելով մուտք են գործել ներս և գողացել խառատի հաստոցի հիմնամասը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը 2012թ. հուլիսին կատարել է Հարավ գյուղի բնակիչ, 1970թ. ծնված Դ. Հ-ն: