ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.09.2018 11:37
Գողացել է բետոնե ծածկեր
Ս.թ. սեպտեմբերի 1-ին ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջբաժնի ՔՀԲ ծառայողները ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում պարզել են, որ ս.թ. օգոստոսի 27-ին ժամը 23:00-ի սահմաններում մայրաքաղաքի բնակիչ, 1960թ.ծնված Վ. Հ-ն Թալիշ գյուղից գաղտնի հափշտակել է թվով 8 հատ տարբեր չափսերի բետոնե ծածկեր և սեպտեմբերի 1-ին ժամը 13:00-ի սահմաններում մայրաքաղաքի բնակիչ, 1974թ.ծնված Հ. Ա-ին պատկանող «ԶԻԼ-133» ավտոմեքենայով փորձել է տեղափոխել ք. Ստեփանակերտ: