ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.06.2018 12:47
Գողացվել է 25 բջջային հեռախոսներ
Հունիսի 20-ին Մարտակերտ քաղաքի բնակիչ՝ 1981թ. ծնված Ա.Մ-ն հաղորդել է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ իրեն պատկանող խանութից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ հունիսի 19-ի ժամը 21:30-ից մինչև հունիսի 20-ի ժամը 10:20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը պատուհանը ջարդելու միջոցով մուտք է գործել Մարտակերտ քաղաքի Ազատամարտիկներ փողոցի թիվ 122 հասցեում տեղակայված Ա.Մ-ին պատկանող՝ Արթուր Մարդյան ԱՁ խանութ և գաղտնի հափշտակել 25 հատ տարբեր տեսակի բջջային հեռախոսներ: