ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.01.2015 18:58
Գողացել է «ՈՒԱԶ»-ի անվադողերը
Հունվարի 3-ին Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղի բնակիչ, 1986թ. ծնված Բ. Ս-ն հեռախոսով ոստիկանության շրջբաժնի հերթապահ մաս է հայտնել այն մասին, որ համագյուղացի՝ 1969թ. ծնված Գ. Ե-ի ավտոմեքենայից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը անհայտ անձինք գողացել են նշված գյուղի կենտրոնական ճանապարհի ճամփեզրին կայանված Գ. Ե-ին պատկանող «ՈՒԱԶ-37401» ավտոմեքենայի հետևի անվադողերը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է ՀՀ Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 12 շենքի N բնակարանի բնակիչ, 1990թ. ծնված Զ. Ս-ն:
Զ. Ս-ն բերման է ենթարկվել ոստիկանության շրջբաժին:
Գողոնն առգրավված է: