ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.12.2019 11:09
Գնել է ավտոմեքենա և ցանկացել հետ վերադարձնել
Նոյեմբերի 13-ին ԱՀ ոստիկանությունից՝ ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն է ստացվել մայրաքաղաքի բնակչուհի, 1943թ.ծնված Է. Մ.-ի դիմումն առ այն, որ 2019թ. հոկտեմբեր ամսում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1990թ.ծնված Է. Մ.-ն իրենից 350 000 դրամի դիմաց գնել է Մերսեդես մակնիշի ավտոմեքենան, սակայն հաջորդ օրը ցանկացել է հետ վերցնել մեքենան, ինչից Է. Մ.-ն հրաժարվել է:
Ոստիկանության ծառայողը պարզել է, որ 2018թ. փետրվար ամսում Է. Մ.-ն պարտքով՝ հետ վերադարձնելու նպատակով, մայրաքաղաքի բնակիչ, 1988թ.ծնված Ն. Հ.-ին տվել է 1 160 000 դրամ գումար, սակայն չկարողանալով վերադարձնել նշված գումարը, վերջինս 2019թ. օգոստոսի 4-ին է. Մ.-ին է տվել իրեն պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: Ինչից հետո ս.թ. հոկտեմբեր ամսին Է. Մ.-ի որդին՝ 1975թ.ծնված Վ. Մ.-ն առանց իրեն տեղյակ պահելու նշված ավտոմեքենան 350 000 դրամով վաճառել է Է. Մ.-ին, իսկ Ն. Հ.-ն 2019թ.նոյեմբեր ամսին իր անվամբ հաշվառված նշված ավտոմեքենան անվանափոխել է Է. Մ.-ի անունով: