ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.04.2020 11:08
Գլխով հարվածել է սառնարանին և մարմնական վնասվածքներ ստացել
Ապրիլի 16-ին ժամը 00։10-ի սահմաններում, Բերձոր քաղաքի 5-րդ թաղամասի 31-րդ հասցեում կառուցվող շենքի կացարանում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1980թ. ծնված Ա. Տ.-ն ծագած տարաձայնության պատճառով վիճաբանության մեջ է մտել Բերձոր քաղաքի բնակիչ, 1984թ.ծնված Ա. Պ.-ի հետ և հրել նրան, ինչի հետևանքով վերջինիս գլուխը հարվածել է սառնարանի եզրին և ստացած մարմանական վնասվածքով տեղափոխվել Քաշաթաղի բուժմիավորում :
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: