Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 24.04.2024 Արխիվ

15.01.2019 19:11

Գերնպատակը՝ անաչառ ոստիկանություն, կիրթ և բանիմաց ոստիկան ԱՀ ոստիկանության պետը ամփոփեց ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության 2018թ. օպերատիվ-ծառայողական գործունեությունը

Գերնպատակը՝ անաչառ ոստիկանություն, կիրթ և բանիմաց  ոստիկան ԱՀ ոստիկանության պետը ամփոփեց ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության 2018թ. օպերատիվ-ծառայողական գործունեությունը

Սույն թվականի հունվարի 15-ին ԱՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանը ամփոփեց ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության 2018թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները։
Մասնակցում էին վարչության ղեկավար և սպայական կազմը։
Հիմնական զեկույցով հանդես եկավ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մհեր Պողոսյանը։
2018թ. ընթացքում Ստեփանակերտ քաղաքում բոլոր ծառայությունների գծերով գրանցվել է հանցագործության 223 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 241-ի համեմատ, նվազումը կազմել է 18 դեպք կամ 7.5%, որի տեսակարար կշիռը հանրապետությունում բոլոր գծերով գրանցված հանցագործությունների թվում կազմում է 30.2% (2017թ.-ի ընթացքում՝ 31.5%):
ԱՀ ոստիկանության պետը, իր գոհունակությունը արտահայտելով ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության գործունեության 99.5% հանցագործությունների բացահայտման ցուցանիշ ապահովելու համար, ըստ ծառայությունների կոնկրետ հանձնարարականներ տվեց պատասխանատուներին։
Ամենաառաջնայինը համարելով հանցագործությունների և մասնավորապես սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ակտիվացումը, ոստիկանության պետը հատուկ կանգ առավ նաև անչափահասների նկատմամբ իրականացվող պրոֆիլակտիկ դաստիարակչական աշխատանքների նպատակայնությանը։
Բացի այդ ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանը հանձնարարեց հետևողական լինել ինչպես թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի կանխարգելման և հայտնաբերման գործառույթում, այնպես էլ բնակչության մոտ պահվող հրազենի պահման կանոնների ապահովման գործառույթները կանոնակարգելու ընթացքում։
«Սրանք այն հիմնական ուղղություններն են, որոնց լիարժեք ապահովման համար մեզ առաջին հերթին անհրաժեշտ է մասնագիտական բարձր ունակություններ ունեցող անձնակազմ։ Հանձնարարում եմ ավելի ակտիվացնել անձնակազմի ծառայողական պատրաստության պարապմունքները, նպատակային ուղորդվածությամբ կազմել ինչպես մարտական, այնպես էլ ֆիզիկական պատրաստականության թեմաները։ «Մեր գերնպատակը հասարակության շրջանում անաչառ ոստիկանության և կիրթ ու բանիմաց ոստիկանի կերպարի ձևավորումն է», եզրափակեց ոստիկանության պետը։