ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.11.2019 11:47
Գառ են գողացել
Նոյեմբերի 7-ին ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները՝ ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության, Մարտակերտի և Շահումյանի շրջբաժինների ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են, որ 2019թ. օգոստոս ամսվա երկրորդ կեսին ՀՀ Երևան քաղաքի բնակիչ ,1978թ.ծնված Ա. Ա.-ն և իր եղբայր ՀՀ Արարատի մարզի բնակիչ,1991թ.ծնված Կ. Մ.-ն Ասկերանի շրջանի Խաչեն համայնքի վարչական տարածքից գողացել են Ասկերանի շրջանի բնակիչ, 1982թ.ծնված Վ. Ս.-ին պատկանող մեկ գլուխ գառը:
Վնասի չափը պարզվում է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: