ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
07.08.2020 18:27
Գաղտնի հափշտակել է շինարարական և կենցաղային ապրանքներ
Oգոստոսի 5-ին ԱՀ ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ ստուգման արդյունքում պարզվել է, որ մայրաքաղաքի բնակիչ, 1973թ.ծնված Ա. Գ.-ն 2015 թվականից մինչև 2020 թվականի հուլիս ամսվա վերջը, աշխատելով նշված ընկերությունում պարբերաբար գաղտնի հափշտակել է տարբեր տեսակի շինարարական և կենցաղային ապրանքներ:
Ա. Գ.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն:
Վնասի չափը ճշտվում է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: