ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
28.07.2020 12:37
Գաղտնի հափշտակել է հեռախոս
Հուլիսի 27-ին ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողները՝ ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով պարզել են, որ մայրաքաղաքի բնակիչ, 1980թ.ծնված Կ. Գ.-ն հուլիսի 26-ին ժամը 01:00-ի սահմաններում, Սարգսաշեն գյուղում տեղակայված Մարտունու շրջանի բնակչուհի, 1992թ.ծնված Գ. Խ.-ին պատկանող առանձնատնից գաղտնի հափշտակել է «SAMSUNG G-2» մոդելի բջջային հեռախոսը:
Բջջային հեռախոսը վերցված է հետագա ստուգումներ իրականացնելու համար:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: