ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.04.2019 11:17
ԳԱԶՕՋԱԽԻ ԱՆՍԱՐՔՈՒԹՅՈՒՆԸ՝ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՊԱՏՃԱՌ
Ս.թ. ապրիլի 13-ին ԱՀ ոստիկանության քննչական վարչությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Մարտակերտի շրջանի բնակիչ, 1978թ.ծնված Ն. Ա-ն՝ հանդիսանալով «Էյ-տի-էյ Վանք լես» ՓԲԸ աշխատանքի պաշտպանության համար պատասխանատու անձ, 2017թ.-ից տեղյակ լինելով ընկերության խոհանոցում առկա գազօջախի անսարք լինելու հանգամանքի մասին միջոցներ չի ձեռնարկել վերացնելու ուղղությամբ, որի հետևանքով ս.թ. հունվար ամսին առաջացած գազի արտահոսքից ընկերության աշխատակիցներ Մարտակերտի շրջանի բնակիչներ՝ 1963թ.ծնված Ս.Բ-ն և 1957թ.ծնված Ս. Հ-ն թունավորվել են:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը: