ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.11.2019 12:08
Բռունցքով հարվածել է դեմքին
Նոյեմբերի 24-ին Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1966թ.ծնված Ա. Հ.-ն հաղորդել է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 11:00-ի սահմաններում Հադրութի շրջանի նախկին «Սուլթանլու» կոչվող տեղամասի դաշտում վիճաբանության մեջ է մտել Ասկերանի շրջանի բնակիչ, 1962թ.ծնված Կ. Բ.-ի հետ, ով բռունցքով երեք անգամ հարվածել է իր դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: