ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.06.2019 11:54
ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Ս.թ.հունիսի 2-ին ԱՀ ոստիկանության ՃՈ ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ ս.թ. հունիսի 1-ին ժամը 23:30-ի սահմաններում, մայրաքաղաքի Վ. Սարգսյան և Գ. Նժդեհ փողոցների խաչմերուկում ծառայություն իրականացնելու ժամանակ, արգելված տեղում երթևեկելու համար ցանկացել է կանգնեցնել «Օպել» մակնիշի ավտոմեքենան, սակայն ավտոմեքենայի վարորդ՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1996թ.ծնված Կ. Խ-ն չի ենթարկվել իր օրինական պահանջներին, դուրս է եկել ավտոմեքենայից վիճաբանության մեջ մտել իր հետ և մեկ անգամ բռունցքով հարվածել իր դեմքին:
Կ. Խ-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: