ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.03.2019 11:11
ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Ս.թ.մարտի 23-ին ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 20:50-ի սահմաններում Ասկերան-Խնապատ ճանապարհահատվածում ծառայողական պարտականությունները կատարելիս կանգնեցրել է Ասկերանի շրջանի բնակիչ, 1988թ. Ա. Մ-ի վարած «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան, որի ընթացում նույն ավտոմեքենայի ուղևոր՝ Ասկերանի շրջանի բնակիչ, 1972թ.ծնված Վ. Գ-ն հայհոյանքներ է հնչեցրել իր հասցեին, իսկ Ա. Մ-ն հարվածել է իր դեմքին և հրելով գցել մետաղյա ցանկապատին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ա. Մ-ն և Վ. Գ-ն բերման են ենթարկվել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: