ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.10.2019 11:08
Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ
Հոկտեմբերի 22-ին ժամը 01:10-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի պարեկապահակետային ծառայության ոստիկանները ծառայություն իրականացնելիս մայրաքաղաքի Տ.Մեծ փողոցի 1 շենքի մոտակայքից վիճաբանության կասկածանքով Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ` 1987թ. ծնված Ա. Դ.-ին և 1990թ. ծնված Ն. Դ.-ին Ստեփանակերտ քաղաքի վարչության հերթապահ մաս բերման ենթարկելու ժամանակ Ա. Դ.-ն բռնություն գործադրելով ձեռքով 1 անգամ հարվածել է ոստիկանության ծառայող Ս.Ս.-ի գլխին, իսկ Ն. Դ.-ն քաշել և պոկել է ոստիկանության ծառայող Հ. Ղ.-ի ուսադիրը: