ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.09.2019 16:24
Բռնություն գործադրելու սպառնալիքով գումար է պահանջել և ստացել
Սեպտեմբերի 9-ին Ստեփանակերտ քաղաքի դատախազությունից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության քարտուղարություն է մուտքագրվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2001թ. ծնված Արայիկ Ժամհարյանի դիմումն առ այն, որ Գագիկ Արայիկի Չիլինգարյանը 2018թ. հուլիս ամսից բռնություն գործադրելու սպառնալիքով պարբերաբար իրենից պահանջել և ստացել է ընդհանուր 200.000-ից 250.000 դրամ գումար:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: