ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.02.2020 12:11
Բջջային հեռախոս է գտել և վաճառել
Հունվարի 24-ին Ասկերանի շրջանի բնակիչ, 1978թ. ծնված Է. Ն.-ն դիմել էր ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ հունվարի 22-ին ժամը 15:00-ի սահմաններում Այգեստան գյուղի վարչական տարածքում անհայտ հանգամանքներում կորցրել է իրեն պատկանող «Samsung Galaxy A10» տեսակի բջջային հեռախոսը։
ԱՀ ոստիկանության ծառայողները պարզել են, որ Ասկերանի շրջանի բնակիչ, 1976թ. ծնված Ա. Հ.-ն հունվար ամսում Այգեստան գյուղի վարչական տարածքից գտել է նշված բջջային հեռախոսը և երեք օր անց 15.000 ՀՀ դրամով վաճառել Ստեփանակերտ քաղաքում գտնվող խանութներից մեկում։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: