ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
04.04.2017 15:10
Բնակարանից գողացել է ոսկյա զարդեր
Ապրիլի 3-ին Ստեփանակերտ քաղաքի Վ.Վաղարշյան փողոցի թիվ 58 շենքի N բնակարանի բնակչուհի, 1993թ. ծնված Ն. Ս-ն դիմել է այն մասին, որ ապրիլի 1-ին՝ ժամը 19:00-ից մինչև 22:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը, չպարզված հանգամանքներում, մուտք է գործել իր բնակարան և ննջասենյակից գողացել 2 զույգ ոսկյա ականջօղ, 1 խաչ և 2 շղթա:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն փողոցի թիվ 50 շենքի N բնակարանի բնակիչ, 1995թ. ծնված Հ. Պ-ն, բնակարանի մուտքի դռան շորի տակ թաքցրած բանալիով բացելով դուռը, մուտք է գործել ներս և կատարել նշված գողությունը:
Գողոնը մասամբ առգրավված է: