ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.05.2018 13:09
Բնակարանային գողություն
Մայիսի 29-ին Հադրութ քաղաքի բնակչուհի՝ 1974թ. ծնված Է.Ա-ն հաղորդել է ոստիկանության Հադրութի շրջանային բաժին այն մասին, որ Թաղասեռ գյուղում գտնվող իր հայրական անմարդաբնակ առանձնատնից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ մայիսի 21-ից մինչև 29-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը նշված առանձնատան պատշգամբի պատուհանը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել ներս և գողացել 200.000 ՀՀ դրամ գումար և տարբեր տեսակի կենցաղային իրեր: