ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.05.2014 12:38
Բնակարանային գողության փորձ
Մայիսի 29-ին Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի բնակչուհի, 1961թ. ծնված Ն. Բ-ն ոստիկանության շրջբաժնի հերթապահ մաս է դիմել այն մասին, որ մայիսի 28-ին, ժամը 07:30-ից մինչև 18:30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը պատուհանի պոլիէթիլենային թաղանթը պատռելու եղանակով ապօրինի մուտք է գործել իր առանձնատուն, սակայն, ոչինչ չհայտնաբերելով, հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է համագյուղացի` 1993թ. ծնված, նախկինում դատված Ժ. Ղ-ն:
Ժ. Ղ-ն բերման է ենթարկվել ոստիկանության շրջբաժին: