ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
14.08.2014 14:13
Բերման է ենթարկվել թմրանյութ պահելու կասկածանքով
Օգոստոսի 13-ին ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության ծառայողների կողմից Սարդարյան և Օրբելի փողոցների խաչմերուկից թմրանյութ պահելու կասկածանքով բերման է ենթարկվել Ուլուբաբյան փողոցի N տան բնակիչ, 1992թ. ծնված Ս. Ղ-ն, ում տաբատի գրպանում զննությամբ հայտնաբերվել է 0.35 գրամ կանաչ գույնի չորացված և մանրացված կանեփանման բույսի զանգված և 0.55 գրամ ընդհանուր քաշով նմանատիպ զանգվածներով լցված ծխախոտի 2 գլանակ, իսկ տան հյուրասենյակի մահճակալի տեղաշորի տակ` 36 գրամ քաշով կանաչ գույնի կիսաչոր վիճակում գտնվող կանեփանման բույսի զանգված: