ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
07.08.2020 18:37
Բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է
Օգոստոսի 6-ին ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Կոտայքի մարզի բնակիչ, 1972թ.ծնված Ս. Ե.-ն վարելով «HOVO» մակնիշի բեռնատար ավտոմեքենան, մայրաքաղաքի Առաքելյան փողոցի 1/5 հասցեում տեղակայված առանձնատան տնամերձ հողամասում հողը բեռնաթափելու նպատակով վայրէջքի ուղղությամբ հետընթաց կատարելու ժամանակ կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, հետընթաց իջել դեպի ձորը և կողաշրջվել, ինչի հետևանքով ժամը 17:10-ին ծանր գանգուղեղային տրավմա ախտորոշմամբ Ս. Ե.-ն տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: