Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 24.04.2024 Արխիվ

19.06.2018 17:23

Բացարձակ անաչառությամբ և օրենքի խստիվ պահպանմամբ ապահովել հասարակության հետ անմիջականության ու վստահելիության մթնոլորտ

Բացարձակ անաչառությամբ և օրենքի խստիվ պահպանմամբ ապահովել   հասարակության հետ անմիջականության ու վստահելիության մթնոլորտ

   Սույն թվականի հունիսի 19-ին Արցախի Հանրապետության ոստիկանության պետ¸ ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանը այցելեց ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին և հանդիպում ունեցավ շրջբաժնի ծառայողների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին Ասկերանի շրջվարչակազմի նորանշանակ ղեկավար Գեղամ Բեգլարյանը¸ շրջանի դատախազն ու ազգային անվտանգության ծառայության պատասխանատուն։ 

    Սկզբից ոստիկանության կադրերի բաժնի պետ¸ ոստիկանության փոխգնդապետ Արմեն Բաղրյանը հրապարակեց ոստիկանության պետի հրամանը¸ համաձայն որի ոստիկանության փոխգնդապետ Արթուր Բաղունցը ազատվել է ոստիկանության տնտեսական և պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի պետի պաշտոնում։

    Ոստիկանության պետը պատասխանատու պաշտոններում նշանակվելու կապակցությամբ շնորհավորեց ինչպես նորանշանակ շրջվարչակազմի ղեկավարին¸ այնպես էլ ոստիկանության շրջանային բաժնի պետին և համոզմունք հայտնեց¸ որ այսուհետ էլ ավելի կամրապնդվի շրջվարչակազմի¸ իրավապահ կառույցների պատասխանատուների և ոստիկանության շրջբաժնի միջև համագործակցությունը¸ որը կնպաստի շրջանի հասարակական անվտանգության աստիճանը առավել ամրապնդելուն և քաղաքացիների խնդիրները րոպե առաջ լուծելուն։

   Ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանը անձնակազմից պահանջեց համախմբվել ոստիկանության փոխգնդապետ Արթուր Բաղունցի շուրջ և բացարձակ անաչառությամբ ու օրենքի խստիվ պահպանմամբ ապահովել   հասարակության հետ անմիջականության ու վստահելիության մթնոլորտ։